Ջանլուիջի Բուֆֆոն. «Հուսով եմ՝ երկրպագուները և քաղաքն ուրախ են, ինչպես և իմ երեխաները»

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մեկնաբանել է իր ներկայիս ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։ 44-ամյա դարպասապահը թվիթերյան իր էջում գրառում է արել:

«Հուսով եմ, որ երկրպագուները և քաղաքն ուրախ են, ինչպես և իմ երեխաները: Այսօր բոլոր չորսն էլ ինձ հետ էին. շնորհիվ նրանց, բայց ամենից առաջ Իլարիայի (Բուֆֆոնի կնոջ), ես երբեք չեմ զգում տարիքի բեռը: Միայն գեղեցիկ, թարմ, դրական էներգիա և հիանալի երազանքներ, որոնք հնարավոր է իրականացնել միասին»,- գրել է Բուֆոնը։

Աշխարհի 2006 թվականի չեմպիոնի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

https://twitter.com/gianluigibuffon/status/1498342336308334598?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1498342366826143750%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es2_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-03-01-nadeyus-bolelshchiki-i-gorod-schastlivy-kak-i-moi-deti-buffon-o-prodlenii-kontrakta-s-parmoy