«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիին» հաղթելուց (4:2) հետո նշել է, որ թիմը ցուցադրել է մրցաշրջանի իր լավագույն ֆուտբոլը։
«Երևի մենք ցուցադրեցինք մրցաշրջանի մեր լավագույն ֆուտբոլը։ Մենք ուզում էինք գերիշխել, և դա մեզ հաջողվեց։ Ես շատ գոհ եմ մեր ցուցադրած ֆուտբոլից։ Աշխատանքի արդյունք: Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
1/8 եզրափակչում կատալոնացիների մրցակիցը կորոշվի այսօր՝ փետրվարի 25-ին։