Դորտմունդի «Բորուսիան» 10 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս չի եկել եվրագավաթների 1/8 եզրափակիչ

Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Ռեյնջերսի» հետ (2:2) Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում (առաջին հանդիպումը՝ 2:4):

Գերմանական ակումբը 10 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա եվրագավաթների 1/8 եզրափակչի փուլում։

2011/12 մրցաշրջանում «Բորուսիան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում զբաղեցրեց 4-րդ տեղը և չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։