«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է գործակցությունն ռուսական «Աերոֆլոտ» ընկերության հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մենք ընդհատել ենք մեր գործակցությունն «Աերոֆլոտի» հետ։
Մենք կիսում ենք մեր երկրպագուների մտահոգությունն ամբողջ աշխարհում և մեր ցավակցությունն ենք հայտնում տուժածներին»,- ասել է անգլիական ակումբի ներկայացուցիչը։