«Ատլետիկոյի» ձախ եզրային պաշտպան Ռենան Լոդին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Թուրինյան ակումբը տեղեկություն է խնդրել 23-ամյա խաղացողի վերաբերյալ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստի շահերը ներկայացնում է հայտնի ֆուտբոլային գործակալ Ջուլիանո Բերտոլուչին։
Լոդիի պայմանագրի ժամկետը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո: