Ժերար Պիկե. «Ակումբի ընդունած որոշումները համարյա բոլոր ոլորտներում սխալ էին»

Ժերար Պիկեն «Նապոլիի» դեմ խաղից հետո կիսվել է իր մտքերով.

Իտալական ակումբի դեմ պատասխան խաղում 35-ամյա պաշտպանը գոլի հեղինակ է դարձել «Բարսայի» կազմում։

«Ես միշտ ասել եմ, որ եթե հարձակման գծում խաղայի, մեկ մրցաշրջանում կխփեի 15 կամ 20 գոլ, բայց պաշտպանությունում ես նույնպես լավ եմ զգում»:

Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու մասին.

«Սրա համար բոլորն են մեղավոր։ Չեմ կարծում, որ արդարացի կլինի որևէ անուն տալը։

Ակումբի ընդունած որոշումները համարյա բոլոր ոլորտներում սխալ էին։

Մենք պետք է շրջենք այս էջը. Հիմա մեզ համար լավ շրջան է, և պետք է վայելել այն։

Մենք դեռ ոչինչ չենք նվաճել։ Առայժմ հեռու ենք դրանից»,- ասել է «Բարսայի» պաշտպանը: