Ժերար Պիկեն «Նապոլիի» դեմ խաղից հետո կիսվել է իր մտքերով.
Իտալական ակումբի դեմ պատասխան խաղում 35-ամյա պաշտպանը գոլի հեղինակ է դարձել «Բարսայի» կազմում։
«Ես միշտ ասել եմ, որ եթե հարձակման գծում խաղայի, մեկ մրցաշրջանում կխփեի 15 կամ 20 գոլ, բայց պաշտպանությունում ես նույնպես լավ եմ զգում»:
Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու մասին.
«Սրա համար բոլորն են մեղավոր։ Չեմ կարծում, որ արդարացի կլինի որևէ անուն տալը։
Ակումբի ընդունած որոշումները համարյա բոլոր ոլորտներում սխալ էին։
Մենք պետք է շրջենք այս էջը. Հիմա մեզ համար լավ շրջան է, և պետք է վայելել այն։
Մենք դեռ ոչինչ չենք նվաճել։ Առայժմ հեռու ենք դրանից»,- ասել է «Բարսայի» պաշտպանը: