Լուչիանո Սպալետտին կարծում է, որ «Բարսելոնան» այժմ նույնքան ուժեղ է, որքան Մեսսիի հետ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կարծում է, որ «Բարսելոնան» ներկայումս նույնքան ուժեղ է, որքան հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Իտալացի մասնագետը Եվրոպա Լիգայի պատասխան խաղին ընդառաջ խոսել է կատալոնական ակումբի մասին: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

««Բարսելոնան» շատ ուժեղ է: Մեսսին նրանց կազմում էր, բայց հիմա նրանք նույն մակարդակն ունեն։ «Բարսելոնան» հիանալի ֆուտբոլիստներ ունի խաղադաշտում:

Մեր նպատակն է ստեղծել այնպիսի թիմ, որը երկրպագուները կհիշեն: Մեզ բալանս է անհրաժեշտ: Միգուցե փոքր-ինչ փոփոխություններ կանեմ առջևի գծում, բայց ոչ կիսապաշտպանությունում»,- Սպալետտիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: