Սեբաստյեն Ալլերը շարունակում է Չեմպիոնների Լիգայի իր ռեկորդային շարքը

«Այաքսի» հարձակվող Սեբաստիեն Ալլերը երկարացրեց Չեմպիոնների Լիգայում իր արդյունավետության շարքը:

Իվուարցին մրցաշարի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղում (2:2) գոլի հեղինակ է դարձել 29-րդ րոպեին։

27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում իր նորամուտը նշեց Չեմպիոնների Լիգայում և գոլի հեղինակ է դարձել բոլոր 7 խաղում, ինչը նախկինում ոչ ոքի չէր հաջողվել:

Մինչ այս մրցաշրջանը ռեկորդը կիսում էին Ալեսանդրո Դել Պիերոն, Դիեգո Կոստան և Էրլինգ Հոլանդը, ովքեր գոլ էին խփել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի իրենց առաջին 5 խաղում: 

Ալլերը Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության լավագույն ռմբարկուն է: Նա անցկացրած 7 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։