«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հետաձգված խաղում սեփական հարկի տակ ջախջախեց «Լիդսին» (6:0):
Գոլերից մեկի հեղինակը պաշտպան Վիրջիլ վան Դեյկն էր։ Հոլանդացին նաև կրկնեց Լի Շարպի ռեկորդը, ով խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Վան Դեյկը չի պարտվել «Լիվերպուլի» կազմում և ոչ մի տնային խաղում (59 հանդիպում): Ընդհանուր առմամբ, պաշտպանը մերսիսայդյան ակումբի հետ միասին «Էնֆիլդում» տարել է 51 հաղթանակ և 8 անգամ խաղացել ոչ-ոքի, հայտնում է Opta Sports-ը։
«Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակում 60 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 3 միավոր: