«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է բանակցել ակումբի ղեկավարության հետ։ Երեկ «խցաններն» Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հետաձգված խաղում պարտվեցին «Բարնլիին» (0:1)։
«Ես պետք է խոսեմ ակումբի ղեկավարության հետ: «Թոթենհեմը» պետք է գնահատի թիմին ու ինձ։ Պետք է գտնել լավագույն լուծումը։ Ես չեմ կարող համակերպվել այն բանի հետ, որ շարունակում եմ պարտվել։ Ես շատ եմ ցավում:
Այստեղ մարզիչները փոխվում են, բայց խաղացողները միշտ նույնն են…: Սակայն արդյունքները չեն փոխվում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կոնտեն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է բարձրագույն լիգայում պարտվել իր վերջին 5 խաղից 4-ում՝ որպես թիմի գլխավոր մարզիչ: Նախկինում դա եղել է 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ նա մարզում էր «Ատալանտան», իսկ հետո՝ 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ «Չելսիի» կազմում: