«Զալցբուրգում» կորոնավիրուսային բռնկում է գրանցվել: Թիմում Covid-19-ի 15 դրական դեպք կա, հայտնում է ավստրիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ թիմի մարզումներից երկուսը չեղարկվել են։ Բացի այդ, կուժեղացվեն թիմի շուրջ հիգիենայի և անվտանգության միջոցառումները։
Հիվանդներն ինքնամեկուսացվել են՝ համաձայն պրոտոկոլի։ Նրանցից ոմանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Զալցբուրգը» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենում կմրցի «Բավարիայի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։