Ֆրեդը գնահատել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու «Մանչեսթեր Յունայթեդի» շանսերը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը խոսել է 2021/22 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում հաղթելու թիմի շանսերի մասին։

«Ես գիտեմ, որ մենք մեր լավագույն ֆուտբոլը չենք խաղում, բայց թիմում շատ որակյալ ֆուտբոլիստներ ունենք: Ես տեսնում եմ, որ շատ այլ թիմեր նույնպես խաղում են ոչ լավագույն ձևով։ Մրցաշարում հաղթելը խենթություն կլիներ, բայց դա կարող է տեղի ունենալ:

Սակայն մենք պետք է քրտնաջան աշխատենք, քանի որ հեռու ենք մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվելուց»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ESPN-ը՝ հղում անելով TNT-ին:

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:55-ին։