«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կիսապաշտպան Ջեյմս Միլների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում ընթացքի մասին։ Անգլիական ակումբը 36-ամյա խաղացողին մեկ տարի ժամկետով նախատեսված նոր պայմանագիր է առաջարկում։
«Միլները միշտ բարձր մակարդակի խաղ է ապահովում: Եվ ես չեմ պատկերացնում թիմն առանց նրա»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Միլների գործող համաձայնագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։