«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիլի» դեմ առաջին խաղում (2:0) կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչի և Հակիմ Զիեշի ստացած վնասվածքների մասին։
«Դեռ հստակ չեմ կարող ասել, թե ինչ է եղել նրանց հետ։ Ես պետք է փոխարինեի Կովաչիչին ընդմիջմանը, նա դիսկոմֆորտ էր զգում:
Զիեշի վնասվածքի մասին բժիշկների հետ դեռ չեմ քննարկել, բայց հուսով եմ, որ նրա հետ ոչ մի լուրջ բան չի եղել։
Հուսով եմ, որ Զիեշն ու Կովաչիչը մինչև հանգստյան օրերը ժամանակ կունենան վերականգնվելու»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը։