ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը խնդրում է ժամանակ տալ փարիզյան ակումբին և չնայել միայն նրա ռեսուրսներին։
«Ժամանակ է անհրաժեշտ թիմ կառուցելու համար, ֆուտբոլիստները պետք է ճանաչեն միմյանց:
Հաշվի առնելով ակումբի ունեցած ռեսուրսները՝ մարդիկ ակնկալում են, որ մենք կնվաճենք յուրաքանչյուր տիտղոս, բայց դա այդպես չէ:
Ես դա կարող եմ դատել իմ սեփական փորձից, քանի որ «Լիվերպուլը» նույնպես նոր էր կառուցվում, երբ ես տեղափոխվեցի այնտեղ»,- ասել է կիսապաշտպանը ՊՍԺ-ի պաշտոնական ամսագրին տված հարցազրույցում: