Ֆրեդ. «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաժամկետ ծրագիր չունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը կարծիք է հայտնել, որ թիմը երկարաժամկետ ծրագիր չունի։

«Գիտեմ, որ ֆուտբոլում կարևոր է որքան հնարավոր է շուտ լավ արդյունքների հասնելը, բայց կարևոր է նաև երկարաժամկետ պլան ունենալը։

Կարծում եմ՝ մեզ համար վատ է, որ չունենք երկարաժամկետ, հստակ ծրագիր։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի այս մրցաշրջանի ավարտից հետո»,- Ֆրեդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։