Կարլես Ռեշակ. «Կարծում եմ, որ Մեսսին տառապում է ՊՍԺ-ում»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Կարլես Ռեշակը ՊՍԺ-ին անվանել է վարձկանների թիմ։

«Կարծում եմ, որ Մեսսին տառապում է ՊՍԺ-ում, որը նման է վարձկանների թիմի, առանձին ֆուտբոլիստների՝ մեծ անուններով՝ Նեյմար, Մբապպե և այլք:

Նրանք գեղեցիկ, վառ ֆուտբոլ չեն ցուցադրում, այլ հաղթում են շնորհիվ այն բանի, որ Նեյմարը մի խաղում իրեն կդրսևորի, մյուսում՝ Մեսսին կամ Մբապպեն։ Թիմային խաղ չկա.

Այնտեղ ամեն մեկն իր համար է խաղում»,- ասել է կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Կարլես Ռեշակը։