«Թոթենհեմը» դեռևս նոր պայմանագիր չի առաջարկի Հարի Քեյնին

«Թոթենհեմը» մտադիր չէ առաջիկայում նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Հարի Քեյնին:

Ըստ The Athletic-ի՝ «խցանները» փորձել են անգլիացի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիր կնքել նախորդ ամռանը, սակայն նա հրաժարվել էր՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորության ֆոնին:

Այժմ 28-ամյա ռմբարկուն պատրաստվում է տեսնել, թե թիմն ինչպես առաջընթաց կգրանցի, որից հետո միայն որոշում կկայացնի։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է, որպեսզի պայմանագիրը երկարաձգելու նախաձեռնությունը հարձակվողի կողմից լինի, ուստի դեռ չի կատարել առաջին քայլը:

Հավելենք ,որ Քեյնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 22 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։