Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են ընկերական խաղեր անցկացնել ԱՄՆ-ում։
Ակումբները, որոնք շարունակում են աջակցել Եվրոպայի Սուպերլիգայի գաղափարին, ցանկանում են ամռանը կազմակերպել ընկերական խաղեր։ Թիմերը «Միլանին» առաջարկել են դառնալ մրցաշարի չորրորդ մասնակիցը։
Հանդիպումների անցկացման վայրերը դեռ որոշված չեն, սակայն նախատեսվում է, որ դա կլինի ԱՄՆ-ի արևմտյան ափը։ Մի քանի քաղաքներ հետաքրքրված են խաղերի անցկացմամբ։
«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» հույս ունեն օգտագործել գաղափարը՝ փոխհատուցելու համար կորոնավիրուսային համավարակի հետևանքով կրած վնասները: