«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը կարծում է, որ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պետք է փոխի իր խաղը:
«Նա կարծես խախտման մասին հայտնում է դեռ մինչև բախումը, և ինձ չի թվում, որ նրա մրցակիցները խախտում են կանոնները:
Բրունուն պետք է ավելի լուրջ վերաբերվի դրան, հավանաբար նա չափազանց «փափուկ» խաղացող է: Նա խախտման մասին հայտնում է, երբ դեռ կոնտակտ անգամ չի եղել»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Այս մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։