Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը կարող է որակազրկել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին և ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ Լիգա 1-ի՝ «Նանտի» դեմ խաղի (1:3) վերջնամասում Վերատին վիրավորել է մրցավարին։ Լեոնարդոն ևս քննադատել է մրցավարի աշխատանքը:
Ըստ աղբյուրի՝ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում՝ 3-ից 5 խաղով: