Ջո Քոուլ. «Ֆրանսիական Լիգա 1-ը մեկ մակարդակի վրա է Բունդեսլիգայի, Լա Լիգայի և Ա Սերիայի հետ»

«Չելսիի» և «Լիլի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկու թիմերի միջև հանդիպումից առաջ խոսել է Ֆրանսիայում հանդես գալու իր փորձի մասին։

«Առաջնության մակարդակը շատ ավելի բարձր էր, քան ես սպասում էի: Այդ ժամանակից ի վեր լիգան չի դադարում զարգանալ։ Պրեմիեր Լիգան ավելի լավն է, բայց Լիգա 1-ը հավասար է Բունդեսլիգայի, Ա Սերիայի և Լա Լիգայի հետ:

Ժամանակին ես շատ տպավորված էի այնպիսի երիտասարդ պաշտպանների որակներով, ինչպիսիք են Լյուկա Դինն ու Կուրտ Զուման: Պրեմիեր Լիգայում իմ ծանոթներին ասացի. «Պետք է պայմանագիր կնքեք նրանց հետ, նրանք արդեն շատ լավն են»: Իմ կարծիքով Լիգա 1-ը ֆիզիկական պարամետրերով մոտ է Պրեմիեր Լիգային»,- անգլիացի ֆուտբոլիստին է ցիտում L’Équipe-ը: