Թոմաս Մյուլլեր. «Սալահը հիանալի մարզավիճակում է, բոլորը կարող են դա տեսնել»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կիսվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին իր կարծիքով։

«Սալահը հիանալի մարզավիճակում է, բոլորը կարող են դա տեսնել:

Ափսոս, որ նա չհայտնվեց ՖԻՖԱ-ի վարկածով 2021 թվականի խորհրդանշական հավաքականում, բայց դա կարող է պայմանավորված լինել անցյալ ամռանը կայացած Եվրոպայի առաջնությունում գրանցված արդյունքով։

Եվրո-2020-ը մեծ նշանակություն ունի բայց ինձ թվում է, որ Սալահն արժանի էր տեղ ունենալու խորհրդանշական հավաքականում»,- ասել է Մյուլերը։