«Բարսելոնան» և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն երկարաձգել են պայմանագիրը ևս 2 տարով։ Այս մասին թվիթերում հայտնել է լրագրող Նիկոլա Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա խաղացողի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Կողմերի միջև նախորդ պայմանագիրը լրանում էր այս տարվա հունիսին:
Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: