Առայժմ հայտնի չէ, թե կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է ամռանը, որտեղ կշարունակի կարիերան։
«Մանչեսթեր Յունայթեդում» կարծում են, որ ֆրանսիացին ամռանը կհեռանա:
Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նա հակված է «Յունայթեդի» հետ նոր պայմանագիր չստորագրելուն:
Իրավիճակը չի փոխվում՝ չնայած այն լավ խաղին, որը կիսապաշտպանը ցուցադրում է Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ, գրում է Manchester Evening News-ը։