Պեպ Գվարդիոլա. «Եթե ​​ակումբը 100 տոկոսով ապավինի Անտոնիոյին, ապա կհասնի հաջողության»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ՝ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Կոնտեի՝ վերջին հայտարարությունները կապված «Թոթենհեմի» տրանսֆերային քաղաքականության հետ։

«Չեմ կարծում, որ կարող եմ որևէ բան ասել այս մասին։ Քանի որ ես շատ բան եմ սովորում՝ դիտելով Անտոնիոյի թիմի խաղերը։

Եթե ​​ակումբը 100 տոկոսով ապավինի նրան, ապա կհասնի հաջողության։

Երբ նայում եմ նրա թիմերին, զգում եմ, որ կարող եմ ինչ-որ բան սովորել։ Ես անասելի հարգանքով եմ վերաբերվում այդ փաստին»,- ասել է Գվարդիոլան: