Խավիեր Տեբաս. «Ֆլորենտինոն  երբեք չի պարտվում»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ դեռ վաղ է խոսել եվրոպական Սուպեր Լիգայի նախագծի վախճանի մասին։

Ֆլորենտինոն  երբեք չի պարտվում, ես նրան ճանաչում եմ երկար տարիներ։

Սուպերլիգան մրցաշար չէ, այն շատ տարիներ առաջ մշակված հայեցակարգ է, ըստ որի համաշխարհային ֆուտբոլում պետք է իշխեն եվրոպական գրանդները»,- ասել է Տեբասը: