Եզրային հարձակվող Իվան Պերիշիչը կշարունակի հանդես գալ «Ինտերում»: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի տեղեկություններով՝ խորվաթ ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականը։ 33-ամյա խաղացողի տարեկան աշխատավարձը կկազմի 4,5 միլիոն եվրո:
Սպասվում է, որ մարտին կողմերը կունենան եզրափակիչ հանդիպում և կկնքեն նոր համաձայնագիրը: Նշենք, որ Պերիշիչն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: