«Բարսելոնան» հրաժարվել է բաժանվել իր կիսապաշտպանից

«Բարսելոնան» հրաժարվել է 15 միլիոն եվրոյի դիմաց վաճառել իր կիսապաշտպան Աբդե Էզալզուլիի տրանսֆերը:

20-ամյա խաղացողի տեղափոխության համար նման առաջարկ է արել Բունդեսլիգայի առաջատար ակումբներից մեկը, հայտնում է Mundo Deportivo-ն, սակայն մերժում է ստացել:

«Բարսան» մտադիր է ամռանը գնահատել մարոկկացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը և, ընդհանուր հայտարարի գալով կիսապաշտպանի հետ, որոշում կայացնել: 

Այս մրցաշրջանում Էզալզուլին կատալոնական ակումբի կազմում Լա Լիգայում անցկացրած 10 խաղում խփել է 1 գոլ: Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2024 թվականին: