Անսումանե Ֆատին սպասվածից ուշ կվերադառնա խաղադաշտ

Հայտնի են դարձել Անսումանե Ֆատիի վերականգնման մոտավոր ժամկետները։

«Բարսելոնայի» եզրային հարձակվողը չի ապաքինվի մինչև ապրիլի վերջ, պնդում է As-ը։

Չնայած ազդրի վնասվածքի դրական ապաքինման ընթացքին և «Ռեալի» դեմ խաղին վերադառնալու իսպանացու ցանկությանը, «Բարսան» մտադիր չէ կրճատել նրա վերականգնման ժամկետը:

Ակումբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ է նվազագույնը 10 շաբաթ վերականգնման և 2-3 շաբաթ՝ մարզավիճակը վերադարձնելու համար։

Այսպիսով, «բլաուգրանան» ակնկալում է, որ Ֆատին կվերադառնա մրցաշրջանի ավարտին և կանցկացնի 5-6 հանդիպում: