Յուրգեն Կլոպ. «Չես կարող գալ «Ինտերի» մոտ և հուսալ, որ հաջող օր կունենաս»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (2:0):

«Ես գոհ եմ ամեն ինչից, բացի նրանից, որ Դիոգու Ժոտան կոճի կապանների վնասվածք է ստացել։ Նա կարող էր շարունակել խաղալ, այնպես որ, գուցե դա լավ նշան է: 

Ես շատ գոհ եմ, թե ինչպես Հենդերսոնն ու Կեյտան խաղացին փոխարինման դուրս գալուց հետո: Լուիս Դիասը նույնպես հիանալի աշխատանք կատարեց: Ֆիրմինոյից որոշ ժամանակ պահանջվեց խաղի մեջ մտնելու համար: Ակնհայտ էր, որ գոլից հետո նրա ինքնավստահությունը վերադարձավ: 

Չես կարող գնալ նման հակառակորդի մոտ և հույս ունենալ, որ հաջող օր կունենաս: Մենք փայլուն օր չանցկացրինք, բայց բավական լավն էինք, որպեսզի արժանի լինեինք հաղթանակի, քանի որ 2 հիանալի գոլ խփեցինք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։