ՊՍԺ-ն դեռ փորձում է համոզել հարձակվող Կիլիան Մբապպեին երկարաձգել ամռանը ավարտվող պայմանագիրը։
Կողմերը դեռ բանակցություններ են վարում, սակայն փարիզցիները չեն կարողանում համոզել ֆրանսիացուն մնալ, հայտնում է Le Parisien-ը:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին փորձում է օգտագործել իր բոլոր կապերը, սակայն ապարդյուն։
Մբապպեն մինչ այժմ արդեն մերժել է պայմանագրի երկարաձգման երկու առաջարկ։