Լիոնել Մեսսի. «Վերջին տարիներին Ֆրանսիայի առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցել»

«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Լիգա 1-ի մակարդակի մասին իր կարծիքով.

«Վերջին տարիներին այս առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցել։ ՊՍԺ-ն մեծ ներդրում ունի դրանում։

Ակումբը զգալիորեն մեծացրել է Լիգա 1-ի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհում: Առաջնությունը շատ մրցունակ է, այստեղ ցանկացած թիմ կարող է հաղթել քեզ և խնդիրներ առաջացնել։

Ֆրանսիայի առաջնությունն ավելի ու ավելի հավասարակշռված մրցաշար է դառնում»,- ասել է արգենտինացին ՊՍԺ-ի ամսագրին տված հարցազրույցում: