«Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆատին շարունակում է ապաքինվել վնասվածքից։
19-ամյա ֆուտբոլիստը լավատեսորեն է տրամադրված իր ապաքինման հարցում և հույս ունի վերադառնալ մարտի 20-ին կայանալիք «Ռեալի» դեմ խաղում, հայտնում է Diario Sport-ը:
Միաժամանակ, իսպանացին մտադիր չէ արագացնել իր վերականգնումը։ Եթե նրան չհաջողվի մարզավիճակ ձեռք բերել մադրիդցիների հետ խաղի համար, ապա Ֆատին կփորձի վերադառնալ ապրիլի 3-ին կայանալիք «Սևիլիայի» հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Անսուն որոշել էր չվիրահատվել ազդրի վնասվածքի պատճառով։ Նա ցանկանում էր կոնսերվատիվ բուժում անցնել։