Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռացնել Կառլո Անչելոտտիին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կրած պարտությունից (0:1) հետո դժգոհ է մնացել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիից։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Նշվում է, որ «սերուցքայինների» նախագահը պարտությունից հետո սաստիկ բարկացել է ու պատրաստ է հեռացնել իտալացի մասնագետին, եթե «Ռեալը» դուրս չգա Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Առաջին հերթին՝ Պերեսին դուր չեն եկել հարձակման գծում թիմի գործողությունները:

Պերեսը ցանկանում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ՊՍԺ-ն գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյին։ Ֆրանսիական գրանդի ցուցադրած խաղը տպավորել է «Ռեալի» նախագահին: