Էդին Ջեկո. «Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը չկարողացավ ոչինչ ստեղծել 65 րոպեի ընթացքում»

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:2):

«Այսօր մեզ պակասում էր միայն հաղթանակը։ Մենք շատ լավ խաղացինք 65 րոպեի ընթացքում, ունեինք մեր հնարավորությունները և ոչինչ չթողեցինք ստեղծել Եվրոպայի լավագույն թիմերից մեկին:

Անկյունայինից գոլ բաց թողնելը ցավալի է, մենք սովորաբար լավ ենք խաղում նման պահերին: Դա է խնդիրը, երբ խաղում ես ուժեղ թիմերի դեմ. եթե դու չես իրացնում պահերը, նրանք քեզ պատժում են:

Մենք փորձեցինք անել ամեն ինչ, յուրաքանչյուր խաղացող տվեց իր ողջ ուժը: Դա բավարար չէր։ Պարտվելով՝ մենք գլուխներս բարձր ենք հեռանում խաղադաշտից, քանի որ գիտենք, որ ներդրել ենք մեր ամբողջ ուժը»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: