Դիեգո Սիմեոնեն դժգոհ է «Ատլետիկոյում» իր կարգավիճակից

«Ատլետիկոյի» ոչ բոլոր ղեկավարներն են աջակցում գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։

Ինչպես հայտնում է Cadena Ser-ը, մարզիչը, ով 2011 թվականից գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն», զգում է, որ ակումբում ոչ բոլորն են աջակցում իրեն։

«Ատլետիկոն» բանակցություններ էր վարում մեկ այլ մասնագետի հետ, և դա Սիմեոնեին նյարդայնացնում է:

Մի քանի մասնագետներ իրենց ծառայություններն են առաջարկել «Ատլետիկոյին»։ Բանակցությունները կարող են սկսվել մրցաշրջանի ավարտից հետո։