«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի առաջատարներից մեկի հետ

«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, բանակցությունները շուտով կսկսվեն:

23-ամյա անգլիացու գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Ակումբը պատրաստ է նրան նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ բարելավված պայմաններով։

Այժմ Մաունթն ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր Աշխարհի Ակումբային առաջնության եզրափակիչում։

Ընթացիկ մրցաշրջանում Մաունթն անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։