«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է ակումբների միջև առկա կարծիքների տարբերության մասին։
«Չեմ թաքցնի, մենք գրեթե ոչ մի շփում չունենք Պերեսի հետ։ Չեմ վերադառնա նրան, ինչ տեղի ունեցավ:
Ես հավատում եմ փոքր ակումբների համար մատչելի ֆուտբոլին։ «Ռեալում այդպես չեն մտածում», – ասել է նախագահը:
Ալ-Խելաիֆին խոսում է Սուպերլիգայի մասին, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախագծի հիմնադիրներից մեկն է:
Մինչդեռ փարիզյան ակումբի ղեկավարությունը դեմ է փակ լիգային և լավ հարաբերություններ է պահպանում ՈւԵՖԱ-ի հետ։