«Բետիսի» նախագահ Անխել Հարոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի նկատմամբ։
«Չեմ համարձակվում ասել, որ Ֆեկիրը լավագույնն է Լա Լիգայում այս պահին, բայց նրա խաղն իսկապես տպավորում է։
Հուսով եմ, որ Նաբիլը որքան հնարավոր է երկար կմնա «Բետիսում»:
Ես չեմ անհանգստանում երբ մեծ ակումբները հետաքրքրվում են նրանով, դա նշանակում է Ֆեկիրը հիանալի մարզավիճակում է»,- ասել է Հարոն։