Ֆրանսիական հեղինակավոր պարբերականը տեղեկություններ է հայտնել Լիոնել Մեսսիի ադապտացիայի մասին

Հայտնի է դարձել, թե ինչպես է ընթացել հարձակվող Լիոնել Մեսսիի ադապտացիան ՊՍԺ-ին։

Արգենտինացին լավ հարաբերություններ ունի փարիզցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, նրանց միջև փոխըմբռնում է հաստատվել, գրում է El País-ը։

«Երբ նա հանդերձարանում է, ամեն ինչ այլ է: Մթնոլորտն այլ է դառնում. Մեսսին հարգանք է վայելում»,-նշում է աղբյուրը: