«Բարսելոնան» տպավորիչ ցուցանիշ է գրանցել ընթացիկ մրցաշրջանում

«Բարսելոնան» Լա Լիգայի 24-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում  բացեց հաշիվը արդեն 2-րդ րոպեին։

Ժորդի Ալբայի փոխանցումից հետո գոլ խփեց  կիսապաշտպան Պեդրին, ում համար այս գոլն առաջինն էր Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում արդեն 18 ֆուտբոլիստ է գոլի հեղինակ դարձել: Ութ գոլով լավագույն ռմբարկուն Մեմֆիս Դեպայն է։