Էնդրյու Ռոբերտսոն. «Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջող հանդես գալ»

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կիսվել է չեմպիոնության համար պայքարի մասին իր կարծիքով.

«Մեզ մնում է շարունակել հաղթել: Սա այն նպատակն է, որին մենք պետք է հասնենք։ Գիտենք, որ դժվար է լինելու, բայց լավ մարզավիճակում ենք։

Բոլորը վերադարձան թիմ, բոլորը առողջ են։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջող հանդես գալ»,- Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։