Քրիստիան Էրիկսեն. «Մարդիկ չպետք է անհանգստանան ինձ համար»

«Բրենթֆորդի» նորեկ, կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վստահ է, որ 2021 թվականի ամռանը սրտի կանգից հետո նրա ֆուտբոլային որակները չեն փոխվել:

«Մարդիկ կտեսնեն, որ ոչինչ չի փոխվել, նրանք չպետք է անհանգստանան ինձ համար՝ որպես մարդ կամ խաղացող»,- դանիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խաղի ժամանակ կիսապաշտպանի սիրտը կանգ էր առել։ Միջադեպից հետո նրա մարմնում կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր էին տեղադրել, որով Իտալիայում արգելված է խաղալ։ Այդ պատճառով Էրիկսենը ստիպված եղավ խզել պայմանագիրն «Ինտերի» հետ։