Հայտնի է ՊՍԺ – «Ռեալ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Հայտնի է դարձել, թե որ մրցավարներն են աշխատելու Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Ռեալ» առաջին խաղում։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիելե Օրսատոն, ում կօգնեն Չիրո Կարբոնեն և Ալեսանդրո Ջալատինին։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Դանիելե Կիֆին:

ՊՍԺ – «Ռեալ» առաջին խաղը կկայանա փետրվարի 15-ին՝ Փարիզում՝ Երևանի ժամանակով 23:55-ին: