«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ հարձակվող Սադիո Մանեն կկարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ հանդիպմանը։
«Սադիոն այսօր կվերսկսի մարզումները: Հավատում եմ, որ նա կլինի ընդհանուր խմբում։ Մարզումից հետո որոշում կկայացնենք՝ ելնելով նրա վիճակից։ Իհարկե, էմոցիոնալ առումով նա այժմ վերելքի մեջ է, բայց մենք պետք է ստուգենք, թե ինչպես են վերջին օրերն ազդել նրա ֆիզիկական վիճակի վրա»,- Կլոպի խոսքերն է մեջբերում մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
Մանեն հունվարի սկզբից բացակայում էր «Լիվերպուլից»՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով։ Հարձակվողը Սենեգալի հավաքականի կազմում դարձել է մրցաշարի հաղթող։