ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

Փետրվարի 10-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների 2022 թվականի առաջին վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ընտրանին պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։

Աղյուսակի 1-ին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Արգենտինան և Անգլիան։

1․ Բելգիա 1828

2․ Բրազիլիա 1823

3․ Ֆրանսիա 1786

4․ Արգենտինա 1766

5․ Անգլիա 1755

6․ Իտալիա 1740

7․ Իսպանիա 1704

8․ Պորտուգալիա 1660

9․ Դանիա 1654

10․ Նիդերլանդներ 1653

27. Ուկրաինա 1535

40. Շոտլանդիա 1471

49. Իռլանդիա 1444

92. Հայաստան 1242