«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի գործակալ Ֆոլկեր Շտրուտըն ակնարկել է, որ իր հաճախորդը մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Նրա գործող պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է այս ամառ։
«Մենք երբեք չենք բանակցել («Բավարիայի» հետ): Ընդամենը բանավոր փորձ է եղել. Մենք հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին, և արդեն այն ժամանակ ես հասկացրեցի, որ խաղացողը մտածում է, թե արդյոք արժե երկարաձգել պայմանագիրը։ Խոսքն ամենևին էլ փողի մասին չէր:
Զրույցը նախատեսված էր հունվարին։ Նիկլասը Սուրբ Ծնունդն անցկացնում էր ընտանիքի հետ, նա զանգահարեց ինձ և ասաց. «Ես այլևս չեմ ուզում սա: Ես չեմ ուզում, որ այս հանդիպումը կայանա:
Նոր ակումբն արդեն ընտրված է: Նիկլասը որոշում է կայացրել, և ես կզարմանամ, եթե նա մտափոխվի ,- գործակալի խոսքերն է մեջբերում Sport1-ը: