«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» խաղաոճի մասին:
«Սիմեոնեի «Ատլետիկոն» «Բարսելոնայի» խաղաոճի համար մոդել չէ: Մեր երկրպագուները չէին ընդունի նման խաղը, այն չի համապատասխանում մեզ։ Նրանք չէին հասկանա, եթե մենք փակվեինք 11 խաղացողներից կազմված ցածր բլոկով։
Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ հարգում Սիմեոնեին որպես մարզիչ կամ այն, թե ինչպես է նա մոտիվացնում իր խաղացողներին: Նա հիանալի մարզիչ է, սա քննադատություն չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։